ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Ինչպես հանգստանալ ու թուլանալ աշխատավայրում
Աշխատավայրում ով չի հոգնում կամ նյարդայնանում: Պարզապես պետք է սովորել ճիշտ բաշխել ծանրաբեռնվածությունն ու հանգիստը, որպեսզի քիչ հոգնել եւ ավարտել պլանավորած աշխատանքը:
Վաղուց ապացուցված է, որ այն աշխատողներն, ովքեր անտեղի չեն վատնում իրենց առավոտվա ժամանակը, հասցնում են ավարտել տվյալ օրվա պլանավորած աշխատանքը: Ինքներդ ձեզ խոստացեք, որ էլեկտրոնային փոստը ստուգելու եք ոչ թե վաղ առավոտյան, այլ օրինակ 2 ժամից, որեւէ գործ ավարտելուց հետո:
Սովորեք աշխատանքի ընթացքում չզբաղվել որեւէ այլ երկրորդական գործով: Ձեզ թվում է, որ նման ձեւով մի պահ ցրվում եք, սակայն իրականում ձեր ուշադրությունը շեղվում է եւ գործի վրա կենտրոնանալն ավելի է դժվարանում:
Մի մոռացեք ժամանակ առ ժամանակ զբաղվել պարզ գիմնաստիկայով հենց աշխատավայրում:
Հաճախակի օդափոխեք աշխատասենյակը եւ մշտապես ապահովեք եթերային յուղերի առկայություն: Ցիտրուսային ու ծաղկային հոտերը թարմացնում են մարդուն եւ թուլացնում հոգնածությունը:
Մի մոռացեք օրվա ընթացքում հաճախակի ջուր խմել:
Հիշեք, որ լավագույն հանգիստը գործի փոփոխությունն է:
Եթե աշխատանքի ընթացքում անընդհատ շփվում եք մարդկանց հետ ու դրանից հոգնում, ապա փորձեք մի պահ փակել աչքերը, առանձնանալ որեւէ վայրում ու թուլանալ: Իսկ եթե մշտապես գործ ունեք փաստաթղթերի հետ եւ չկա մեկը, ում հետ կարող եք մի քանի բառ փոխանակել, ապա զանգահարեք մայրիկին, սիրելիին կամ ընկերուհուն ու զրուցեք մի քանի րոպե:
Հոգնածությունը թուլացնելու եւ տոնուսը բարձրացնելու համար օգնում է նաեւ կետային մերսումը, կարող եք կատարել աչքերի գիմնաստիկա կամ մերսել ձեռքերը:
13.12.2012 Կարդացեք նաև
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
07.01.2017
Նորվեգիայի Բնական և տեխնիկական գիտությունների համալսարանի գիտնականները հայտնել են՝ ինչպես նվազագույնի հասցնել առողջության համար ռիսկերը նստակյաց կենսակերպի դեպքում: Այս մասին հայտնում է newsyou.info-ն...
26.10.2016
Աշխատանքը կորցնելու վախը 2 տեսակի շաքարախտի առաջացման հավանականությունը մեծացնում է 12-19 տոկոսով: Այս մասին հայտնում են University of Bristol-ի եւ University College London-ի գիտնականները...
11.10.2016
Շվեդ գիտնականները պարզել են, որ երկարատև միապաղաղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է մեծացնել ռևմատոիդ արթրիտի առաջացման ռիսկը: Այդ հիվանդության ռիսկին առավել ենթակա են շինարարները և բեռնակիրները...
13.06.2016
Կանգնած աշխատելը ո՛չ միայն օգնում է կալորիաներ այրել և կանխել ճարպակալումը, այլև բարելավում է ուշադրության կենտրոնացումը և ճանաչողական գործառույթները, բարձրացնում աշխատողի արտադրողականությունը...
27.05.2016
Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում: Մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի...
25.05.2016
Երկարատև հերթափոխային աշխատանքը կարող է վտանգել մարդու կյանքը՝ պարզել են գիտնականները: Իրենց հետազոտությունը նրանք հրապարակել են Journal of the American Medical Association ամսագրում...
29.04.2016
Օրեգոնի համալսարանից հետազոտողները պարզել են, որ աշխատանքը 60-70 տարեկանում կարող է նպաստել երկարակեցությանը, մինչդեռ վաղ կենսաթոշակի անցնելը մահվան ռիսկի գործոն է: Միաժամանակ, ազդեցությունը քիչ է...
29.04.2016
Քառասունն անց մարդիկ աշխատանքի լավ արդյունքներն են ցույց տալիս, երբ աշխատում են շաբաթը երեք օրից ոչ ավելի։ Այդ մասին ասված է ավստրալացի գիտնականների հետազոտության մեջ, որին...
21.04.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY9I9s2v' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ